Մեկնարկել է «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարը

f5e43aa80859d4_5e43aa8085a25.thumb

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեսաուղերձով ողջունել է «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարի մեկնարկը, որը կազմակերպել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը` ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Ամառային ճամբարի կրթական ծրագիրը նախատեսված է Երևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վանաձորի, Գյումրիի, Գորիսի և հարակից բնակավայրերի հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարաններում սովորողների համար:Ճամբարի մասնակիցները ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն և քիմիա առարկաներից՝ նորարարական մանկավարժության մեթոդներով կազմված դասեր կուսումնասիրեն, կստանան մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն։

Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է կրթության բերափոխումների ռազմավարական գործընթացը, որտեղ հանրակրթության բովանդակային փոփոխությունները առանցքային նշանակություն ունեն. «Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի տեխնոլոգիական առաջատարը դառնալու հավակնոտ ծրագիր ունի: Այս առումով շատ կարևոր է, որ մեր երեխաները միջին և ավագ դպրոցում բնագիտական առարկաներով խորացված ուսուցում ստանան, որն այնուհետև կնշանակի բուհական կրթության մեջ բնագիտության մասնագիտական ուղղվածությամբ ուսանողների քանակական և որակական աճ, ինչն էլ ինքնին էապես կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացին»,- նշել է նախարարի տեղակալը և ավելացրել, որ բնագիտական ուղղվածության առարկաների դասավանդման արդյունավետության բարձրացումը կրթական բարեփոխումների առաջնահերթություններից է, որին իր բնույթով միտված է նաև «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարի ծրագիրը:

Ճամբարի մեկնարկը տեսաուղերձով ողջունել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին և ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը:</

Դիտումների քանակը: 5233
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին