Րոպեներ առաջ Ժնևում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ այսօր համացանցի ադրբեջանական օգտատերերի կողմից տարածած հայ ռազմագերիների գնդակահարման տեսանյութից հետո նշված հանդիպման մեկնարկը հարցականի տակ էր դրված։
Հավելենք նաև, որ մինչ հանդիպման մեկնարկը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Թողնել պատասխան