Նույնիսկ ադրբեջանցի լրագրողը վրդովված է հայ գերիների գնդակահարմամբ

IMG_20221002_184920_691

Գերիներին գնդակահարած ադրբեջանցի զինվորների նկատմամբ պիտի հարուցվի քրեական վարույթ` պետական դավաճանության հոդվածով։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ադրբեջանցի հետաքննող լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովան` ինչի արդյունքում սեփական երկրում բուռն քննադատության է արժանացել։

Նույնիսկ ադրբեջանցի լրագրողը վրդովված է հայ գերիների գնդակահարմամբ

Հավելենք, որ 2014 թվականի դեկտեմբերին Իսմայիլովան ձերբակալվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին նրան դատապարտել են յոթ ու կես տարվա ազատազրկման` յուրացման և հարկերից խուսափելու մեղադրանքով։ 2016 թվականի մայիսի 25-ին Ադրբեջանի Գերագույն դատարանն ազատ է արձակել Իսմայիլովային՝ նրա 7,5 տարվա պատիժը փոխարինելով 3,5 տարվա պայմանական ժամկետով։

Դիտումների քանակը: 3881
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին