ԱԼՕ շարժման մեկնարկի հայտարարման օրվանից Arcakh24.info խմբագրության և շարժման էջի միջոցով Արցախի տարբեր շրջաններից ու համայնքներից այդ հարցով մտահոգված բազմաթիվ քաղաքացիներ դիմել են առաջարկներով ու աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությամբ:
Բազում առաջարկներից առանձնացվել են առավելապես արդյունավետները և ԱԼՕ շարժման նախաձեռնության թիմի կողմից կատարվել է շարժման զարգացման հետագա ծրագրի մշակում: Ըստ այդմ, ԱԼՕ շարժման նախաձեռնող խումբը ներկայացրել է տվյալ փուլում իրականացվող ծրագրերի համալիրը: Դրանք հետևյալն են`
1. ԱԼՕ պաստառների տարածումը մարդաշատ տարածքներում
2. հեռուստատեսությամբ ու համացանցի միջոցով տեղեկատվության տարածում և հասարակության իրազեկում
3. հանրապետության բոլոր շրջաններում և հնարավորինս շատ համայնքներում սկսել, իսկ որտեղ արդեն մեկնարկված է` աշխուժացնել ԱԼՕ թիմի նպատակները կիսող քաղաքացիների ստորագրահավաքները:
ԱԼՕ շարժման նախաձեռնող խումբը նշում է, որ ստորագրահավաքը ընթանում է բավականին ակտիվ տեմպերով և բնակչության կողմից աջակցությունը ավելին էր քան թիմի անդամները ակնկալում էին ու հատկանշական է այն փաստը, որ այդ գործընթացին կցված համայնքներում գործող ՂՏ–ի աշխատակիցները միանգամայն փորձում են խառնվել ստորագրահավաքի ընթացքին:
ԱԼՕ շարժման նախաձեռնող խումբը դիմում է Ազատ Արցախի Հպարտ Քաղաքացիներին նույնպես մասնակցություն ունենալ այդ արդարացի գործընթացին:
ԱԼՕ շարժման նախաձեռնող խումբի հեռախոսահամարը՝ +374 97 332207
ԱԼՕ շարժման նախաձեռնության թիմը հայտարարում է, որ բոլոր այն անձինք ովքեր ցանկություն կունենան աջակցություն ցուցաբերել շարժմանը կարող են դա կատարել հետևյալ հաշվեհամարների միջոցով՝
ԱՄՆ դոլլարով (USD): MARAT YEGANYAN 1150010830840803 ARMBUSINESSBANK
Եվրոյով (EUR): MARAT YEGANYAN 1150011854674604 ARMBUSINESSBANK
Ռուսական ռուբլով (RUB): ЕГАНЯН МАРАТ СЕРГЕЕВИЧ 1150005430050041 ЗАО “АРМБИЗНЕСБАНК”
Հայկական դրամով (AMD): ԵԳԱՆՅԱՆ ՄԱՐԱՏ ՍԵՐԳԵՅԻ 1150002540900925 “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ
Թողնել պատասխան