Մենենդեսը պահանջում է դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին ու Թուրքիային

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սեպտեմբերի 30-ին հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Մենենդեսն օրերս ԱՄՆ Սենատին բանաձևի նախագիծ էր ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:

«Մենենդեսի նոր նախաձեռնությունը կարգավորումներ է ենթադրում 2023թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձևի» կիրարկումից հրաժարվելու հնարավորությունից և արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Սա ուղղակիորեն կզրկի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախաձեռնության առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն հայտնելով սենատոր Մենենդեսին Հայաստանի և Արցախի համար փաստացի վտանգներ ստեղծող Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ նման նախաձեռնության համար նշել է` ներկայացված միջոցառումներն օրենսդրորեն կապահովեն, որ ԱՄՆ-ն այդ ուժերից որևէ մեկին չուղարկի զենք և ամերիկյան հարկերից գոյացած միջոցներ։

Դիտումների քանակը: 3983
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին