Մենք այլևս Շուշի չենք հրավիրի ԱՄՆ-ին և Ֆրանսիային. Հաջիև

Հաջիև

Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները բացահայտ արհամարհել են Շուշի այցելելու կառավարության հրավերը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Շուշիում ընթացող խորհրդաժողովի շրջանակում:

«Դա պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- բողոքել է Հաջիևը` դեսպանների քայլը գնահատելով որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, որովհետև, այդ երկրների կարծիքով, հակամարտությունը դեռ ավարտված չէ»:

Հաջիևի խոսքով՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որևէ ներդրում չեն ունեցել հակամարտության կարգավորման գործում: «Նրանք մեզնից 30 տարի են խլել: Այս այցին չմասնակցելով՝ նրանք հերթական անգամ արհամարհանք արտահայտեցին»,- դժգոհել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կեղծավոր և ամոթալի են։ Մեզ համար այլևս նման հաստատություն չկա։ Մինսկի խումբը կազմակերպություն է, որն ինքնասպանություն է գործել, այն արդեն պատմություն է»,- հավելել է Հաջիևը:

Դիտումների քանակը: 4032
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին