“Մենք վերափոխում ենք ամբողջ մոտեցումը” — Զոհրաբ Մնացականյան

69469151_3533158976710273_7083089425512529920_n

Օգոստոսի 29-ին ԹՈՒՄՈ ստեղծարարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցների հանդիպումը գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ 


Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Իր խոսքում նախարար Մնացականյանը մասնավորապես նշեց. «Մեր դիվանագիտական ներուժը հնարավորություն տալիս է միջազգային դաշտում, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում առաջ բերելու համապատասխան հարթակներ, որտեղ մեր դերակատարներին լավագույնս կարող ենք կապել իրենց հնարավոր գործընկերների հետ: Այս առումով մենք վերափոխում ենք ամբողջ մոտեցումը, որպեսզի առաջնային դերն այստեղ փոխանցենք անմիջական դերակատարներին»։
Հանդիպման ընթացքում ծավալվեց հանգամանալից քննարկում տարբեր երկրների գործարար կապերի հաստատման և խորացման հեռանկարների շուրջ:

Դիտումների քանակը: 4476
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին