Երեկ երեկոյան մենք բոլորս համախմբվեցինք Ազգային ժողովի դիմաց՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ դադարեցնելու այս հարձակումները Հայաստանի և Արցախի վրա: Այսօր իր թվիթերյան միկրոբլոգում և ֆեյսբուքյան էջում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն։
«Արտակարգ իրավիճակ է։ Եկել է մեր հայ դաշնակիցներին ամենայն աջակցություն ցուցաբերելու ժամանակը»,- շեշտում է Բուայեն։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին, ժամը 18.30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքի առջև նախաձեռնվել է հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի։ Հավաքին էր միացել նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն։
«ԵՍ նույնպես կասեմ ՈՉ ադրբեջանական դիկտատուրային»,- գրել էր Բուայեն։
Թողնել պատասխան