Մեծ Բրիտանիան ֆինանսական աջակցություն կցուցաբերի ղարաբաղյան պատերազմից տուժածներին

Դոմինիկ Ռաաբ

Մեծ Բրիտանիան մեկ միլիոն ֆունտի (1,3 միլիոն դոլար) ֆինանսական աջակցություն կցուցաբերի ղարաբաղյան պատերազմից տուժածներին, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։

«Միացյալ Թագավորությունը վերստին կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին փոխգործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և բանակցություններ սկսել՝ խնդրի խաղաղ ու քաղաքական լուծման ուղղությամբ», – ընդգծել է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը։

Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Լոնդոնի մարդասիրական օգնության նպատակն է դեղամիջոցներ, պարեն տրամադրել, ինչպես նաև ժամանակավոր կացարաններ ստեղծել՝ տեղահանվածների համար։ Գումարը կփոխանցվի Կարմիր խաչի միջազգային գործակալությանը։

Ավելի վաղ նույն նպատակով Եվրամիությունը 400 հազար եվրո էր հատկացրել, Գերմանիան՝ երկու միլիոն։

Դիտումների քանակը: 3647
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին