Ռուսաստանի ԱԳՆ հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի կապակցությամբ։

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինին ուղղված դիմումի կապակցությամբ, որում նա խնդրել էր սկսել խորհրդակցություններ՝ որոշելու օգնության տեսակը և ծավալը, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ նրա անվտանգությունն ապահովելու համար, հաստատում ենք Ռուսաստանի Դաշնության հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ։ Այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ՝ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի նկատմամբ ագրեսիայի ակտի առաջացման դեպքում։

Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։

Կրկին կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունը և վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ս. թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»:

Դիտումների քանակը: 4169
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին