Մեծ Բրիտանիայի հայերը, քրդերն ու կիպրոսցիները դիմել են երկրի վարչապետին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով

l-0x0wh-786x458z-1.jpeg

Միացյալ Թագավորությունում բնակվող հայերը, քրդերն ու կիպրոսցիները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ Քրդստանում Թուրքիայի ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը տարածաշրջանում թուրքական աճող ագրեսիայի մաս է կազմում։

Ապրիլին Թուրքիան ռազմական երկու լայնածավալ գործողություններ է իրականացրել Քրդստանի հյուսիսային շրջաններում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ: Ռազմական գործողությունների նպատակը եղել է քրդերի ակտիվությունը նվազեցնելը և Թուրքիա ու Սիրիա մուտքը կասեցնելը։

«Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը և ընդհանուր դիրքորոշումը նրա սահմանակից շրջաններում կարող է միայն բնութագրվել ագրեսիվ»,- նշվում է նամակում։

Դիտումների քանակը: 4241
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին