“Մեծագույն խնդիրներից է լինելու բանկային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելը” — Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Безымянный

Այսօր՝ հունիսի 15-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԲ-ի աշխատակազմին է ներկայացրել Կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ ընթացիկ ժամանակաշրջանում մեր բանկային համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկը ֆինանսական գրագիտության բարձրացումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում: Վարչապետը ընդգծել է, որ պետք է ավելի մանրամասն աշխատանք տանել, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան տեսնել և հասկանալ բանկային համակարգի գործունեության նրբությունները, թե ինչպես է ընդհանրապես համակարգն աշխատում:

Դիտումների քանակը: 4292
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին