Միայն ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը կարող է դիմագրավել մարտահրավերները․ Թաթոյան

Թաթոյան
Ազատ մամուլ ունենալն իսկապես կարևորագույն ձեռքբերում է և, իհարկե, ժողովրդավարության ցուցիչ, այսօր հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շնորհավորելով մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով։

Նրա խոսքով՝ լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, իսկ կարծրատիպերը պետք է կոտրել պրոֆեսիոնալ աշխատանքով։

Ազատ մամուլի դերը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ կերպ պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման հարցում, նշել է Թաթոյանը։

«Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, Ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը։ Մեծ է ձեր դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում։ Մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում միայն ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը կարող է կարևոր առաքելություն ունենալ խնդիրները հաղթահարելու գործում», — եզրափակել է Թաթոյանը։

Դիտումների քանակը: 4157
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին