ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել ՀՀ–ի դեմ Սամադովի ներկայացրած գանգատը

espch-720x380

ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

«Վերջինս Եվրոպական դատարանին գանգատ էր ներկայացրել 2008 թվականին, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվելուց ավելի քան 6 տարի անց: Ավելին, դիմումատուին սեփականության  իրավունքով ենթադրաբար պատկանող տնից հարկադիր տեղահանումից անցել էր ավելի քան 15 տարի»,–նշված է հաղորդագրության մեջ:

Գանգատի հիմքում դիմումատուն պնդում էր, որ 1993 թվականին կորցրել է Քարվաճառի շրջանում գտնվող իր անշարժ գույքը։ Նման հանգամանքներում Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով ինչպես դիմումատուի փախստականի կարգավիճակը, այնպես էլ Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը հրապարակել է 2021թ. փետրվարի 18-ին:

Դիտումների քանակը: 4124
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին