“Մինչև 2019 թ-ի վերջը Հայաստանում 4 ձեռնարկություններ կբացվեն”- Գագիկ Ծառուկյան

36-1

Հայաստանում մինչև 2018թ-ի վերջ գործարկվելու են երկու խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ 2019 թվականին նախատեսվում է ևս երկու արդյունաբերական հսկաների բացում:

“Տարեվերջին մենք նախատեսում ենք բացել հելիոպանելների արտադրության գործարան, ինչպես նաև Եղվարդ քաղաքում սրբիչների գործարան: Հաջորդ տարի մենք մտադիր ենք բացել «տեքստիլ քաղաք» 1 մլրդ դոլարի ներդրումներով: Նույն $ 1 մլրդ. ներդրումը անհրաժեշտ է`երկաթի արտադրության գործարան բացելու համար: Դա թույլ կտա վաճառել 1 տոննա երկաթ, 1600-1800 դոլարով, ինչը, իհարկե, բարենպաստ ազդեցություն կունենա հարկերի տեսքով բյուջեի եկամուտների վրա և կստեղծի նոր աշխատատեղեր Հայաստանում”,- լրագրողներին է հայտնել հայ գործարար Գագիկ Ծառուկյանը։

Ըստ ձեռնարկատիրոջ՝ այդ ձեռնարկությունների արտադրության իրացման դեպքում ավելի քան հինգ հազար աշխատատեղ կբացվի։ Սակայն նա ընդգծեց, որ արտասահմանյան ներդրումների և Հայաստանում տնտեսական նախագծերի իրականացման համար անհրաժեշտ է կայուն քաղաքական իրավիճակ և հարկային քաղաքականություն:

“Անհրաժեշտ է աշխատել ներդրողների վստահությունը մեծացնելու մեր երկրի և մեր օրենսդրության հանդեպ: Եթե շատ գործարարներ ժամանում էին Հայաստան, անձամբ ինձ հետ ծանոթ լինելով, ապա այսօր նրանք ակնկալում են համապատասխան վերաբերմունք նաև իշխանությունից: Եթե ավելի վաղ անձամբ ես էի ներդրումների երաշխավորը, ապա հիմա ես ուզում եմ, որ պետությունը դառնա երաշխավոր», — ասաց Ծառուկյանը:

 

yerkramas.org

Դիտումների քանակը: 5219
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին