ՄԻՊ-ը դատապարտում է լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը

հայկ ղազարյան

Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտում է լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները դեպքի մանրամասները բացահայտելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Մարդու իրավունքներ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Աղբյուրը հայտնում է, որ լրագրողի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։

«Հուլիսի 11-ին ՍիվիլՆեթ լրատվականի լրագրող Հայկ Ղազարյանի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր դիմումի և համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել և հարվածներ հասցրել։ Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ»,- նշված է ԱՀ ՄԻ պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ։

 

Դիտումների քանակը: 3805
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին