Միրզոյանի և Բայրամովի միջև հանդիպում է նախատեսվում. Փրայս

Փրայս

Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Վերջինս հայտնել է, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են արագացնել բանակցությունների ընթացքը։

«Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվի, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել այն քաղաքականությանը, որը կհանգեցնի կայուն խաղաղության, ինչպես նաև երկու երկրների միջև խնդիրների լուծման»,- նշել է Փրայսը` հավելելով, որ Միացյալ Նահանգներն ակտիվորեն փոխգործակցում է 2 կողմերի հետ, որպեսզի աջակցի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագա կերտելուն։

Փրայսի խոսքով` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է հեռախոսային կապ պահպանել կողմերի հետ։

Դիտումների քանակը: 3968
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին