Միրզոյանը, Բլինկենն ու Բայրամովը անդրադարձել են չլուծված հարցերին

Եռակողմ

Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր»,– նշված է հաղորդագրությունում։

Քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ Միրզոյանն անդրադարձել է չլուծված հարցերին, որոնց լուծումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար:

Դիտումների քանակը: 3962
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին