Միրզոյանը Ջոանայի հետ քննարկել է տրածաշրջանային անվտանգության հարցեր

Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանան Բրյուսելում այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Աղբյուրը նշում է, որ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան սահմանագոտում և Արցախում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։
ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ–ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություններին ունեցած մասնակցությանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրմանը:
«Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է անցած 30 տարիների ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռնակարներին ու հնարավորություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի»,- նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում:

Դիտումների քանակը: 4134
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին