Զինծառայողը հրազենային մահացու վիրավորում էր ստացել իրեն ամրակցված ինքնաձիգից. ՀՀ ՔԿ

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ։ Այդ մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Նախնական տվյալներով 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի։

Սակայն, այսօրվա ընթացքում երկրորդ համանման դեպքի մասին ՀՀ ՔԿ դեռ չի անդրադարձել։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Ալբերտ Սիրոյանի դին։

Դիտումների քանակը: 4051
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին