Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ զրուցում շեշտել է Բերձորի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը

Միրյանա Սպոլյարիչ Էգեր

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի թեման ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսով քննարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը»,– ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղում մուտք ունեցող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ գործունեության պատշաճ, շարունակական ապահովման կարևորությունը և դատապարտելի համարել ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը խանգարելուն և հեղինակազրկելուն ուղղված` Ադրբեջանի փորձերը:

«Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ այն որակելով նենգ և անընդունելի արարք՝ ընդդեմ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի և միտված ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանը»,–հայտնում են ՀՀ արտաքին գերատեսչությունից:

Դիտումների քանակը: 3892
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին