Մոսկվան և Կիևն ունեն դիրքորոշումների մերձեցում կարևորագույն հարցերի շուրջ. Չավուշօղլու

Չավուշօղլու

Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները կարևոր հարցերում, այդ թվում ճգնաժամային, որոշակիորեն մոտենում են իրար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Կա երկու կողմերի դիրքորոշումների մերձեցում կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ կրիտիկական։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ դրանք գրեթե համընկնում են առաջին չորս կետերով։ Որոշ հարցեր պետք է լուծել ղեկավարների մակարդակով», — նշում է աղբյուրը հղում կատարելով Hürriyet թերթին և չհստակեցնելով, թե ինչ թեմաներով են Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները համընկնում։

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Անկարան ցանկություն ունի անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ գագաթնաժողով:

«Մենք եռակողմ հանդիպում անցկացնելու ցանկություն ունենք։ Դա կախված է երկու առաջնորդների դիրքորոշումից։ Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումն անցել է եռակողմ ձևաչափով՝ երկու կողմերի խնդրանքով»,– նշել է նա:

Ավելի վաղ ուկրաինական պատվիրակության անդամ և նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները կարող են ձգձգվել մի քանի շաբաթ՝ «փոխադարձ բացառող իրավական խնդիրների պատճառով»։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու խոսքով, Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և նրա՝ ՆԱՏՕ մտնելու մերժումն այն հիմնական թեմաներն են, որոնց շուրջ Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան հնարավորինս մոտեցրել են իրենց բանակցային դիրքորոշումները։

Դիտումների քանակը: 4028
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին