Մտածել է` մոտեցողն Ադրբեջանի ԶՈւ զինվոր է, կրակել է. ՀՀ ՔԿ

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է նրա համածառայակիցը։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդի ԶՈՒ զինծառայող է և խախտելով մարտական հերթապահության կրման վերաբերյալ ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով սահմանված կանոնները՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային մահացու մարմնական վնասվածքներ»,– նշված է ՀՀ ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև հայտնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն այսօր հայտնել էր` Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին հայտնաբերելու մասին։

Դիտումների քանակը: 3971
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին