Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելել է Մարտակերտ քաղաքում կլանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին:
Այցի ընթացքում Մուրադովը ծանոթացել է նրա պահման պայմաններին ու առողջական վիճակին: Հայտնի է նաև, որ Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կտրվի կապ հաստատել հարազատների ու ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի զինվոր Ջամիլ Բաբաևը մտել էր Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել։ Վերջիններիս սպառնալով Բաբաևը ուտելիք և ծխախոտ էր պահանջել։
Թողնել պատասխան