Փաշինյանի հայտարարությունը «հիվանդ երևակայության արդյունք է». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության 30-ամյակի առթիվ հրապարակված շնորհավորական ուղերձին` որակելով այն «Ադրբեջանի տարածքում անջատողականություն հրահրող հայ պաշտոնյաի հայտարարություն»։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պնդմամբ, Փաշինյանի հայտարարությունը «հիվանդ երևակայության արդյունք է»։

«Հայ պաշտոնյաները, որքան ուզում են, կարող են կեղծել պատմական փաստերն ու իրավական նորմերը։ Դրանից, սակայն, փաստերը չեն փոխվում։ Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է, երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի անբաժան մասը», — նշում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

«Այսուհետ ադրբեջանական տարածքներին ներկայացվող ցանկացած պահանջ և անջատական միտումները հրահրելու ցանկացած փորձ վճռականորեն կանխվելու է՝ արժանանալով համարժեք պատասխանի»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքուն կասկածի տակ է դնում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում  տեղի ունեցած անկախության հանրաքվեն` ասելով, որ այն տեղի է ունեցել առանց Ադրբեջանի համաձայնության:

Բացի այդ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ «տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների ֆոնին Հայաստանի կողմից դրսևորվող ապակառուցողական վարքագիծը ոչ միայն հեռանկար չունի, այլև Հայաստանին տանում է դեպի կործանում»։

Դիտումների քանակը: 4435
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին