Սեպտեմբերի 3-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սեպտեմբերի 3-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Սեպտեմբերի 3-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1655 աճյուն:

Դիտումների քանակը: 3915
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին