Նախագահն ու վարչապետը ցավակցական հեռագիր են հղել

Eng

Շաբաթ օրը, օգոստոսի 4-ին Փարիզի Վիտրի-սյուղ-Սեն արվարձանի հիվանդանոցում մահացել է  Ֆրանսիայում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Դիմադրության շարժման` Միսաք Մանուշյանի գլխավորած ներգաղթյալների հայտնի խմբի անդամ Արսեն Չաքրյանը։ Նա 101 տարեկան էր։

Պատերազմից հետո Չաքրյանը բազմաթիվ մեդալներով է պարգևատրվել, 1958 թվականին Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել: 2012 թվականին արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևին՝ Պատվո Լեգեոնի շքանշանի:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Թվիթերում գրել է, որ Չաքրյանը «Դիմադրության հերոս էր և անխոնջ վկա, ում ձայնը ուժգին հնչեց մինչև վերջ»:

Նախագահ Արմեն Սարգսյանը Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Ըստ shamshyan.com-ի հեռագրում, մասնավորապես, ասված է.

««Մանուշյանի խմբի» այդ աննկուն մարտիկի կյանքի ուղին իր մեջ արտացոլում է 20-րդ դարի մեծ ողբերգությունները եւ ազատության ու արդարության համար պայքարի ոգին: Ճաշակելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի դառը ճակատագիրն ու իր ժողովրդի վիթխարի կորուստների անամոք ցավը՝ նա իր նման ապատրիդների խմբի հետ կենաց ու մահու կռվի ելավ ֆաշիզմի դեմ, իսկ հետպատերազմյան տարիներին մինչեւ իր մահը պայքարեց հանուն պատմական արդարության վերականգնման: Արսեն Չաքարյանի կյանքի փորձը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է հավատարիմ մնալ գաղափարին, ճշմարտությանը եւ մարդասիրությանը: Հավերժ փառք նրան եւ նրա ընկած ընկերներին»։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորը վշտով տեղեկացա ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի կյանքից հեռանալու մասին:

Ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայի հյուրընկալ հողում երկրորդ հայրենիք գտած Չաքարյանն իր ողջ կյանքը նվիրել է հիշողության տուրքի, ազատության և արդարության հաղթանակի պայքարին:

Արսեն Չաքարյանի մահը մեծ կորուստ է ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի համար:

Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- նշում է azatutyun.am-ը:

Դիտումների քանակը: 4844
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին