Կենտրոնական բանկը տեղեկություն է տրամադրել քաղաքական ուժերի ֆինանսական շարժի` մուտքերի և ելքերի վերաբերյալ հունիսի 16-ի դրությամբ։
Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ ԿԸՀ վերաքննիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հայտնեց, որ նախընտրական հիմնադրամներում ամենաշատ ելքը եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մոտ` 458 միլիոն 54 հազար 500 դրամ:
Հաջորդիվ «Հայաստան» դաշինքն է` 309 միլիոն 297 հազար 800 դրամ, նրան հաջորդում է «Պատիվ ունեմ» դաշինքը` 246 միլիոն 3 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ բոլոր քաղաքական ուժերի ելքերը միասին կազմել են 1 միլիարդ 130 միլիոն 673 հազար 654 ու կես:
Այսպիսով, հունիսի 16-ի դրությամբ քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներ են փոխանցվել և ծախսվել հետևյալ գումարները.
- «Արդար Հայաստան»՝ 1, 611 միլիոն դրամ (ծախսվել է 1,46 միլիոն դրամ)
- «Հայ ազգային կոնգրես»` 47 միլիոն դրամ (ծախսվել է 39,4 միլիոն դրամ)
- «Քաղաքացիական պայմանագիր»՝ 458,5 միլիոն դրամ (ծախսվել է 373 միլիոն դրամ)
- «Զարթոնք» կուսակցություն` 2,7 միլիոն դրամ (ծախսվել է 2,06 միլիոն)
- «Ազատություն» կուսակցություն` 2,76 միլիոն դրամ (ծախսվել է 2,74 միլիոն)
- «Պատիվ ունեմ» դաշինք` 246 միլիոն դրամ (ծախսվել է 226 միլիոն)
- «Միասնական հայրենիք» կուսակցություն` 2,9 միլիոն դրամ (ծախսվել է 2,83 միլիոն)
- «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն` 1,5 միլիոն դրամ (1,5 միլիոն)
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 73 միլիոն դրամ (ծախսվել է 59 միլիոն)
- «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն է 53,8 միլիոն (ծախսվել է 53,2 միլիոն)
- «Հանրապետություն» կուսակցություն` 18,65 միլիոն (ծախսվել է 18,58 միլիոն)
- «Հայկական Հայրենիք» կուսակցություն` 4 միլիոն դրամ (ծախսվել է 2,6 միլիոն)
- «Ազատ Հայրենիք» դաշինք` 3,9 միլիոն դրամ (ծախսվել է 3,9 միլիոն դոլար)
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 87,3 միլիոն (ծախսվել է 81,7 միլիոն)
- «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»` 15 միլիոն դրամ (ծախսվել է 14,76 միլիոն)
- «5165» կուսակցություն՝ 13, 4 միլիոն դրամ (ծախսվել է 13,3 միլիոն)
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 1 միլիոն դրամ (ծախսվել է 0,95 միլիոն)
- «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք` 19,5 միլիոն (ծախսվել է 19,5 միլիոն)
- «Ազգային օրակարգ» կուսակցություն` 4 միլիոն (ծախսվել է 3,8 միլիոն)
- «Վերելք» կուսակցություն` 65 հազար դրամ (65 հազար)
- Ազատական կուսակցություն` 0 (0)
- «Հայոց Արծիվներ» կուսակցություն` 370 հազար դրամ (366 հազար)
- Հայաստանի Եվրոպական կուսակցություն` 200 հազար դրամ (180 հազար դրամ)
- «Հայաստան» դաշինք` 309,3 միլիոն (ծախսվել է 245,6 միլիոն)
- «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն` 4,1 մլն (ծախսվել է 2,26 մլն դոլար)
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն` 250 հազար (75 հազար)
Թողնել պատասխան