ՆԱՏՕ-ի արձագանքը Թուրքիայի «Ռուսաստանի հարձակման դեպքում» պաշտպանության ծրագրից հրաժարմանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված լուրերը, որտեղ տեղեկացնում են, որ  Թուրքիան հրաժարվում է ընդհունել Լեհաստանի և մերձբալթյան երկրների «Ռուսաստանի հարձակման դեպքում» պաշտպանության ծրագիրը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

«Մենք ունենք ոչ միայն ծրագրեր, այլ նաև կամք և ունակենք պաշտպանելու մեր բոլոր դաշնակիցներին», — մեջբերում է ՏԱՍՍ-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ խոսքերը:

Այս մասին իր կարծիքն էր հայտնել նաև LETA- ին տված հարցազրույցում Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը:

Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչ

«Վստահ եմ, որ քննարկումը (ՆԱՏՕ-ում) կավարտվի նրանով, որ ի նկատի կունենան մեր տարածաշրջանի անվտանգության շահերը, և դաշնակիցները նույնքան լուրջ հաշվի կառնեն դրանք, որքան մենք լրջորեն ընդունեցինք նրանց անվտանգության շահերը», — մեջբերում է Delfi.lv-ն Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի խոսքերը:

Ավելի վաղ, Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Անկարան պահանջում է  ՆԱՏՕ-ում իր դեսպանից, որպեսզի չստորագրի Լեհաստանի և մերձբալթյան երկրների «Ռուսաստանի հարձակման դեպքում» պաշտպանության ծրագիրը:

Դիտումների քանակը: 4512
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին