ՆԱՏՕ-ն հորդորում է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և հապշտապ գնալ լարվածության թուլացման։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը։
«Խիստ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում և Հայաստանի տարածքում բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների առնչությամբ։ ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ու դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- գրել է Խավիեր Կոլոմինան։
Թողնել պատասխան