Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այցելել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն և իր հարգանքի տուրքը մատուցել հայ մեծերի հիշատակին։
Ինչպես հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը՝ նախարարի պաշտոնակատարն այնուհետև այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի։ Մոմավառությունից հետո ծաղիկներ է խոնարհել հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի շիրիմին, ապա շրջայց կատարել Հայարտուն կրթամշակութային կենտրոնում և ծանոթացել դրա աշխատանքներին։
Թողնել պատասխան