Նենսի Փելոսիի հայտարարությունը Հայաստան կատարած այցից հետո

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևան կատարած այցի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Երևան կոնգրեսականների այցը ծրագրվել է նախքան հայ — ադրբեջանական վերջին ռազմական ընդհարումը:

Այցի ավարտից հետո հրապարակված այդ փաստաթղթում ասվում է, որ «Հայաստանը կարևոր ճակատ է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև պայքարում»:

«Երևանում մենք փոխանցել ենք Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը սատարելու հզոր ուղերձ, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողություններից առաջ», — ասվում է Փելոսիի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում կարևորվում է նաև պատվիրակության` Ֆրենկ Փալոնի, Աննա Էշուի և Ջեքի Սփեյերի, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը։ Փելոսին շեշտում է, որ 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների ցեղասպանությունն անպատիժ չպիտի մնա, այդ իսկ պատճառով 2019 թվականին նախագահ Բայդենը պաշտոնական ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ամերիկացի կոնգրեսականները Երևանում պետության ղեկավարների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանութան նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելուց զատ քննարկումներ են անցկացրել նաև քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ:

Բացի այդ, տեղի է ունեցել հանդիպում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների հետ:

Փելոսին նշում է, որ պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն հպարտ և պատրաստ ժողովրդավարական Հայաստան և անվտանգ ու խաղաղ Կովկաս կերտելու ակնկալիքներով։

Դիտումների քանակը: 4500
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին