ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելությունը ժամանել է Հայաստան։ Այդ մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

«Առաքելությանը հանձնարարված է գնահատել ստեղծված իրավիճակը, մանրամասն զեկույց պատրաստել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համար և առաջարկներ մշակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշակի հատվածներում առաջացած լարվածության թուլացման համար»,- նշվում է զեկույցում։

Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիթորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ ՀՀ բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։

Դիտումների քանակը: 3883
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին