Ուկրաինացի երգիչներ Թինա Կարոլը և Մաքս Բարսկիխը չեղարկել Բաքվի իրենց համերգները

Մաքս Բարսկիխ

Ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլն իր ինստագրամից հայտնել է Բաքվում համերգը չեղարկելու մասին։

Երգչուհին, ում համերգը Բաքվում նախատեսված էր սույն թվականի նոյեմբերի 15-ին, նախօրեին հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի` իր ինստագրամյան պաշտոնական էջի «Սթորի» բաժնում գրել է.

«Հայերի կյանքը կարևոր է»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մեկ այլ ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը հայտարարել էր Բաքվում պլանավորված համերգը չեղարկելու մասին։

«Մենք որոշել ենք չեղարկել Ադրբեջանում նախատեսված համերգը: Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար հարթակ չէ», — գրել է Մաքս Բարսկիխը։

Դիտումների քանակը: 4381
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին