Նիդեռլանդների խորհրդարանը Բերձորի միջանցքի մասին բանաձև է ընդունել

MotieCederMulder19012023-742x1024

Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Լաչինի [Բերձոր] միջանցքի ապաշրջափակման մասին` կառավարությանը և ԵՄ երկրներին կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի [Բերձոր] միջանքի ապաշրջափակման համար։ Այդ մասին հայտնում են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի պաշտոնական կայքէջից (FAON)։

Նիդեռլանդների խորհրդարանը Բերձորի միջանցքի մասին բանաձև է ընդունել

Նիդեռլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ է ընդունել «Քրիստոնեական միություն» խմբակցության ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի [Բերձոր] միջանցքի արգելափակմանը։ Բանաձևը ներկայացրել էր Դոն Սեդերը («Քրիստոնեական միություն» կուսակցություն)։ Բանաձևը ստորագրել է նաև տիկին Ագնես Մյուլդերը («Քրիստոնյա դեմոկրատական կոչ» կուսակցություն)։

Բանաձևերում նշվում է, որ ԼՂ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է, և դրա հետևանքով վատթարանում է այնտեղի բնակչության հումանիտար իրավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լաչինի [Բերձոր] միջանցքը բացելու կոչերը և միաժամանակ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրորագրված հայտարարության պայմանները։

Բանաձևը կոչ է անում տեղի կառավարությանը հետաքննել հնարավորությունները, որպեսզի եվրոպական մակարդակով ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի [Բերձոր] միջանցքի շրջափակումը և այդ գործընթացում ներգրավեն ԵՄ համախոհ անդամ երկրներին։

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը), որ հունվարի 17-ին խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան և խորհրդարանի դիմաց եռօրյա լռության բողոքի ցույց է անցկացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, ակնկալում է, որ Նիդերլանդների կառավարությունը և ԵՄ-ը լուրջ և արագ քայլեր կձեռնարկեն` մասնավորապես ճանապարհը ապաշրջափակելու և հումանիտար աղետին վերջ տալու համար: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կոչ է անում կառավարությանը և ԵՄ-ին և առհասարակ միջազգային հանրությանը` միջոցներ կիրառել վերջ տալու հումանիտար աղետին, որի հետևանքով 120000 մարդ մնացել է առանց գազի լեռնային շրջանի ցուրտ պայմաններում, առանց սննդի և դեղորայքի մատակարարման, օրական ընդամենը սահմանափակ ժամերով էլեկտրականության։ Միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար»,- հավելում են ֆեդերացիայից։

Դիտումների քանակը: 4230
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին