Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ընտրություններին և պատասխանել լրագրողների հարցերին

47684179_2130138227029775_1311272211461439488_n

Այսօր վաղ առավոտվանից Հայաստանի քաղաքացիները ընտրատարածքներ են այցելում և մասնակցում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստրերի ուղեկցությամբ մեկնեցին ընտրատարածք և նույնպես կատարեցին իրենց ընտրությունը։

“Ես քվեարկել եմ հանուն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանի օգտին”,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Քվեարկելուց հետո, Նիկոլ Փաշինյանին իրենց հարցերը ուղղեցին լրագրողները և այդ հարցերից մեկն այն էր, թե ի՞նչ կպատասխանի Նիկոլ Փաշինյանը Վիգեն Սարգսյանի այն խոսքերին, թե վարչական ռեսուրսներ են կիրառվել նախընտրական շրջանում։

“Եթե վարչական ռեսուրսների կիրառման պաստեր ներկայացվեն, ապա այն օժանդակողները կպատժվեն”, — ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Դիտումների քանակը: 4739
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին