Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի թեման է․ “Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, հումանիտար արժեքները և բազմազանությունը իբրև խաղաղության և զարգացման հիմք ֆրանկոֆոնիայի տարածաշրջանում”։
Նուռը՝ Հայաստանի խորհրդանիշներից մեկը, ընտրվել է որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի լոգո։
Գագաթնաժողովի բացմանը ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ինտենսիվ սովորում էր ֆրանսերենը, որպեսզի ողջույնի խոսքերը գագաթաժողովի բացման ժամանակ արտասանի հենց այդ լեզվով:
Թողնել պատասխան