Այսօր, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում քաղաք Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը ժամը 11:41-ին, երբ տեղի է ունեցել կործանիչ երկրաշարժը, ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում տեղադրված հուշակոթողին, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին և ելույթով հանդես եկել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը տեսանյութում․
Թողնել պատասխան