Նոբել Առուստամյանը պատասխանել է Բաքվի կողմից արգելափակվելուն

Առստամյան

Մարզական լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի առաջնության հավատարմագրումը ստանալուց հետո։ Ավելի վաղ Ադրբեջանի արգելափակման պատճառով նրա հավատարմագրման հայտը մերժվել էր.

«Մայիսի վերջին Եվրո-2020-ի իմ հավատարմագրումը մերժեցին։ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն եթե տանտեր երկրներից թեկուզ մեկը ինձ արգելափակում է, ապա ես առհասարակ չեմ կարող աշխատել մրցաշարին։ Անկասկած, ես ցանկացած դեպքում չէի նախատեսում այս ամառ այցելել Բաքու։ Ադրբեջանում ինձ չեն սպասում, ինձ չեն ցանկանում այնտեղ տեսնել, ինչպես արդեն վաղուց չեն ցանկանում տեսնել ցանկացած հայի։ Հիանալի եմ տեղյակ այնտեղ տիրող հայաֆոբիայից»,- գրել է Առուստամյանն իր թելեգրամ ալիքում։

Բացի այդ նա նշել է, որ իր ծնողները և ինքը ծնվել են Բաքու քաղաքում ու իր պապիկը թաղված է այնտեղ։ Ինչպես շատ ընտանիքներ Նոբելի ընտանիքը ևս 80-ականներին  ստիպված եղավ հեռանալ Բաքվից։ Նա շեշտում է, որ Ադբրեջանի արգելափակումը սպասելի էր և այդ փաստն իր կողմից շատ հանգիստ ընդունվեց, նույնիսկ՝ հեգնական ժպիտով։

«Հիմա Լեռնային Ղարաբաղ իմ այցի մասին, որի մասին ինձ հիշեցրեց Ադրբեջանն ու տեղի ֆուտբոլի ֆեդերացիան։ Այո, իսկապես ես այնտեղ եղել եմ, ու դա ասում եմ առանց թաքցնելու։ Դա իմ նախնիների հայրենիքն է, մասնավորապես պապիկիս, որի ազգանունը ես կրում եմ։ Այնտեղ են իմ արմատները, և ես չեմ ամաչում դրա համար։ Ինձ համար դա երբեք խնդիր չի եղել։ Ղարաբաղյան հակամարտությունն ինձ համար շատ ցավոտ թեմա է։ Ես մշտապես կողմ եմ եղել դրա խաղաղ լուծմանը»,- հիշեցրել է մեկնաբանը հավելելով. «Ես Ղարաբաղ եմ այցելել միայն խաղաղ նպատակներով։ Այնտեղ ես մասնակցել և կազմակերպել եմ մանկական ֆուտոլային մրցաշար։ Գիտեմ՝ արդեն 30 տարի Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ապրում է պատերազմի ամենօրյա զգացումով։ Այդ մրցաշարը, հավանաբար, տեղի երեխաների համար ամենավառ մրցաշարերից մեկն էր։ Հպարտ եմ, որ դրա մասնակիցն եմ եղել»։

Եվ իր խոսքն ամփոփել ով Նոբել Առուստամյանը նշել է հետևյալը.

«Եվրո-2020-ն ու առհասարակ սպորտը պետք է միավորեն մարդկանց, աշխարհն ավելի ընկերական դարձնեն։ ՈՒԵՖԱ-ն միշտ խոսում է իր արժեքների մասին՝ հարգանք բոլոր մարդկանց նկատմամբ, անկախ ազգությունից։ Ցավալի է միայն այն, որ կա կառավարություն, որը նման արժեքները չի ընդունում։ Ուրախ եմ, որ իրավիճակը լուծվեց։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Առաջվա պես վստահ եմ՝ ցանկացած ազգության դեմ շովինիզմը, այդ թվում՝ հայերի և ադրբեջանցիների, ընդունելի չէ։

Առաջվա պես հավատում եմ, որ աշխարհը կփոխվի, և մի օր հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները կփոխվեն. կցանկանայի դա տեսնել իմ աչքերով»,- իր խոսքը ամփոփել է Նոբել Առուստամյան։

Հիշեցնենք, որ «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին հայտնել է, որ մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանն, այնուամենայնիվ, հավատարմագրվել է Եվրոպայի առաջնության խաղերին։

Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 11-ից հուլիսի 11-ը Եվրոպական 11 քաղաքներում։ Բաքուն խմբային փուլի 3 և քառորդ եզրափակչի 1 հանդիպում կընդունի։

Դիտումների քանակը: 4286
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին