Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության կրթության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում հրապարակեց, հայտնելով, որ 100 ավագ դպրոցների կհատկացվեն շուրջ 300 լաբորատոր սարքավորումներ։
“Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսում ենք 100 ավագ դպրոցի տրամադրել շուրջ 300 լաբորատոր սարքավորումներ, որոնք մեր սաների համար առավել հետաքրքիր ու արդյունավետ կդարձնեն ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և կենսաբանության դասաժամերը։
Կրթական գործընթացի արդյունքում մեր երեխաների շրջանում քննադատական մտածողության, վերլուծական ու ստեղծագործական հմտությունների զարգացումը նախատեսվում է կառավարության ծրագրով, և համապատասխան կրթական միջավայրի ձևավորումը այդ նպատակին հասնելու ուղիներից մեկն է լինելու”,- գրել է Արայիկ Հարությունյանը։
Թողնել պատասխան