Նոր քրեական գործ Լևոն Սարգսյանի դեմ

«Փյունիկ» հիմնադրամի նկատմամբ,որի նախագահն է Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լևոն Սարգսյանը  նոր քրեական գործ է հարուցվել  հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափի գույք ձեռք բերելու և իրացնելու հատկանիշներով։

«Փյունիկ» հիմնադրամը 2017 թ-ին նվիրաբերել է Սերժ Սարգսյանին Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավը, որը  2011-ին գողացվել էր ռուս գործարար Ալեքսանդր Տարանցևի առանձնատնից։ «Փյունիկ»-ը  նշել էր, որ «երկրի նախագահը արժեքավոր նվերը հանձնել է Հայաստանի պատմության թանգարանին»։ Ավելի ուշ պարզվել էր, որ ո՛չ Հայաստանի պատմության թանգարանում, ո՛չ էլ Ազգային պատկերասրահում «Նավը ծովում» կտավ չկա։

«Փյունիկ» հիմնադրամի հիմնադիր Լևոն Սարգսյանն մեղադրվում է  նաև ապօրինի հարստացման մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

civilnet.am

Դիտումների քանակը: 5682
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին