«Պրիվետ Ռոբ, հարմար է մեղադրյալի աթոռին նստելը »․- Սոնա Աղեկյանը մետաղական աստիճաններից դիմեց Ռոբերտ Քոչարյանին

editor_1533900910_UuO7X0k-770x470

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականցնում, իսկ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը բարձրանալով իրենց հետ բերած մետաղական աստիճանի վրա, բարձրախոսով դիմեց Ռոբերտ Քոչարյանին. «Պրիվետ Ռոբ, ՀՀ մի խումբ քաղաքացիներ ուզում են տեսնել, որ այսօր իրականում դուք նստած եք մեղադրյալի աթոռին և իրավացիորեն մեղադրվում եք մի շարք արարքներում: Ցանկանում ենք համոզվել, որ դուք այսօր գտնվում եք դատական նիստերի դահլիճում: Ինչպե՞ս կարող ենք համոզվել: Կարող եք մոտենալ պատուհանին և եթե ձեզ դատական կարգադրիչները թույլատրեն, գոնե ձեռքի մի շարժում արեք, որ դուք իրականում այստեղ եք, որպեսզի բոլորս կարողանանք միասին ձեզ ասել. «Պրիվետ Ռոբ, հարմար է մեղադրյալի աթոռին նստելը »»,-նշեց Սոնա Աղեկյան:

 

ArmLife.am

Դիտումների քանակը: 4659
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին