Այս օրերին սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այցելում են երեւանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայասանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
“Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երեւանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ:
Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով եւ մի ամբողջ օր անցկացնում են Երեւանում: Օրը ամփոփվում է Ազգային պատկերասրահում հատուկ նրանց համար իրականացվող ինտերակտիվ ծրագրով:
Ծրագիրն իրականացնում են Աննայի գրասենյակի ներկայացուցիչները”, — գրել է ՀՀ վարչապետը:
Թողնել պատասխան