Նորայր Միրզոյանն ազատ է արձակվել. ԱՀ ոստիկանություն

IMG_20211117_191617

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում դեռ շարունակվում էր Նորայր Միրզոյանի ազատ արձակման համար մեկնարկված բողոքի ակցիանները։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք նոյեմբերի 14-ից arcakh24.info լրատվական կայքի խմբագիր Մարատ Եգանյանի նախաձեռնությամբ հայտարարվել էր բողոքի ակցիա ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Նորայր Միրզոյանի։ Ակցիայի մասնակիցները «Այսօր մենք բոլորս ենք ՆՈՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆ» կոչով փակել էին Ստեփանակերտի Ազատության հրապարակից դեպի Ազատամարտիկների պողոտա տանող ճանապարհը։ Բողոքի ակցիայի մասնակիցները դուրս էին եկել Գարեգին Նժդեհի, Ալբերտ Հովհաննիսյանի և Նորայր Միրզոյանի նկարներով։

Այսօր, նոյեմբերի 17-ին, ճանապարհը կրկին փակ էր։ Ի տարբերություն նախորդ օրերի այսօր նշված պահանջով ավելի շատ մարդիկ էին դուրս եկել։

Ճանապարհի փակելուց որոշ ժամանակ հետո ոստիկանության աշխատողները մոտեցել են բողոքի ակցիայի մասնակիցներին և կրկին անգամ հստակեցրել վերջիններիս պահանջը։ Իմանալով, որ ճանապարհը կարող է երկար ժամանակով փակվել նրանք որոշակի ժամանակով հեռացան, այնուհետև տեղեկացրին, որ Նորայր Միրզոյանը տանն է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Շուշիի մոտ` Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, ԱՀ քաղաքացի Նորայր Միրզոյանը նռնակ էր նետել թշնամական անցակետի ուղղությամբ, ինչի հետևանքով ըստ պաշտոնական ադրբեջանի վիրավորվել են 3 ադրբեջանցի։ Պայթյունից հետո թշնամին անկանոն կրակահերթ է բացել հայկական ավտոմեքենաների ուղղությամբ։

 

Դիտումների քանակը: 6785
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Նորայր Միրզոյանն ազատ է արձակվել. ԱՀ ոստիկանություն”-ին

  1. Рузанна
    1

    Зачем писать об этом? Вы хоть немного подумали о последствиях? К чему такой шум поднимать? Отпустили и ладно, зачем писать?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին