Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը․ Վլադիմիր Պուտին

Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել հակամարտության երկու կողմերի հետ։

«Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումները չեն համընկնում, քանի որ մենք կարծում ենք, որ ի վերջո անհրաժեշտ է լուծել այսպիսի վիճահարույց հարցերը ոչ թե ուժի, ոչ զենքի, այլ դիվանագիտական ձևով բանակցությունների սեղանի շուրջ», — ասել է Պուտինը։

«Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են», — ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի համար ողբերգություն է այն փաստը, որ այժմ Ղարաբաղում մարդիկ են զոհվում։ Նա նշել է, որ այսօր այդ հակամարտությունը տեղի է ունենում ամենավատ տարբերակով, և որ երկու կողմերից ակտիվ գործողությունների սկսվելուց ի վեր զոհերի թիվն ընդհանուր առմամբ մոտենում է 5 հազարի։

«Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը», — հավաստիացրել Է Պուտինը:

«Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել»,- ասել է Պուտինը։

«Մենք ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ էինք առաջարկում, ինչ-որ պահի թվում էր, թե լուծում կգտնենք, ցավոք, դա տեղի չունեցավ», — շարունակել է Պուտինը ՝ հավելելով, որ օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ղարաբաղի հարցով փոխզիջում գտնելու թեմայով:

Պուտինը նաև նշել է, որ հույս ունի՝ Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ ամերիկացի գործընկերները կգործեն Ռուսաստանի հետ փոխհամաձայնեցված:

Դիտումների քանակը: 4458
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին