Օգոստոսի 10-ին հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 10-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս երկու հայ զինծառայողի աճյուն։ Օգոստոսի 5-ին Ջրականի դիրքային հատվածից տարհանվել էր ևս մեկ աճյուն։

Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հադրութի շրջանում հայտնաբերվել են մասունքներ ու տեղափոխել դատաբժշկական բյուրո։ Ամբողջական թիվը գերատեսչությունը կհրապարակի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Օգոստոսի 10-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1634 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դիտումների քանակը: 4206
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին