Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 17-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս երկու հայ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Օգոստոսի 17-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1636 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են:
Թողնել պատասխան