Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 24-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Օգոստոսի 24-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1648 աճյուն:
Թողնել պատասխան