Օրակարգում հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցն էր

15264_am_1

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից` հավելելով, որ Գրիգորյանն ընդունել է իրանցի նախարարի գլխավորած պատվիրակությանը:

Կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները:
Գրիգորյանը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակներում Իրանի հետ համագործակցության խորացման հնարավորություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում երկու երկրների համագործակցության առկա ներուժի շուրջ:

Դիտումների քանակը: 4004
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին