Ինքնահրկիզում կատարած տղամարդը վերաբնակիչ էր

Վազգենաշեն

ԱՀ ՔԿ-ն մանրամասնություններ է հայտնել Քռասնի գյուղի վարչական տարածքում հրկիզած մեքենայի վերաբերյալ։

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի ժամանակավոր բնակիչ Ն.Ե.-ի կողմից Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի վարչական տարածքում «Մերսեդերս-Բենս» ավտոմեքենայի սրահում իր կնոջ Գայանե Եգանյանի հետ վիճաբանելու ընթացքում՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավարությամբ խոհանոցային դանակով հարվածելու և սպանելու, այնուհետև ավտոմեքենայում ինքնասպանության փորձ կատարելու նպատակով իր հետ նախապես վերցրած բենզինով այն հրկիզելու և արդյունքում այրվածքներ ստանալու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նապոլեոն Եգանյանն Արցախի Հանրապետություն էր տեղափոխվել Գյումրիից` վերաբնակեցման ծրագրի շրջանակներում։ Մոտ երկու տասնամյակ նա իր կնոջ և երեք զավակների հետ բնակություն էր հաստատել Վազգենաշեն համայնքում։ Սակայն 2020 թվականին Հայաստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Վազգենաշենը ևս հանձնվել է ադրբեջանական կողմին և ընտանիքը զրկվեց իր կացության վայրից։

Մեր տեղեկություններով տղամարդը մինչև այդ միջադեպի տեղի ունենալը զանգ էր կատարել և տեղեկացրել, որ պատրաստվում է սպանել իր կոջը։ Կնոջ կյանքը փրկելն չստացվեց, մինչև օգնությունը հասավ տեղ կինն արդեն մահացած էր։

Դիտումների քանակը: 4916
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին